«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կառլես Պույոլը հայտարարել է, որ իր կարիերան ավարտելու պատճառ հանդիսացավ ծնկի վնասվածքը, որը նրան տանջում էր վերջին երկու տարիներին:
- Վերջին երկու մրցաշրջաններում ես փորձում էի անել հնարավոր ամեն բան: Մի քանի վիրահատությունների ենթարկվեցի, բուժման տարբեր մեթոդներ փորձեցի, սակայն ծունկս բուժել չստացվեց:
Այդ իսկ պատճառով կարիերաս ավարտելու որոշումը միակ, չնայած և շատ դժվար, լուծումն էր: Այդ պահին ես ստիպված էին անցնել արցունքների, կատաղության, անօգնական վիճակի միջով, քանի որ ցանկանում էի շարունակել խաղալ, սակայն չէր կարող: Ես վարձահատույց եմ լինում այն բանի համար, որ կարիերայիս ընթացքում ինքս ինձ չեմ խնայել:
Հիմա ես բուժման նոր կուրս եմ անցնում, սակայն առանց նորից խաղալու հեռանկարի: Ուղղակի ցանկանում եմ վերադառնալ նորմալ կյանքի, հիմա ինձ դժվար է անգամ ինքնաթիռի շարժասանդուղքով իջնել,- Պույոլի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
|