Վալենսիան մինչև հուլիսի 23-ը ժամանակ ունի Ժերեմի Մաթյեի ճակատագիրը որոշելու համար:
Չղջիկները արդեն երեքշաբթի մեկնելու են Հարավային Ամերիկա, որտեղ անցկացնելու են շրջագայություն: Ամենայն հավանականությամբ հենց այդ օրը ամեն ինչ պարզ կդառնա:
Այնուամենայնիվ կատալոնական ակումբին միանալու Մաթյեի շանսերը գնալով մեծանում են:
Եթե Մաթյեն Վալենսիայի հետ մեկնում է Հարավային Ամերիկա, ուրեմն Բարսելոնան վերջնականապես կհրաժարվի ֆուտբոլիստին գնելու մտքից, իսկ եթե նա թիմի հետ չմեկնի Ամերիկա, ապա ֆուտբոլիստին կարելի է համարել Բարսելոնայի ֆուտբոլիստ:
|