Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին համեմատել է Քրիշտիանու Ռոնալդուին և Լեո Մեսսիին:
— Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց Ռոնալդուին հարգում եմ նրա աշխատասիրության համար:Մեսսիին ամեն ինչ Աստծո կողմից է տրված, իսկ Ռոնալդուն հաջողության է հասել աշխատանքի շնորհիվ:
— Լուի Սահան միշտ ասում էր, որ Ռոնալդուն Յունայթեդում ամենաաշխատասեր ֆուտբոլիստներից մեկն էր: Ես չեմ ասում, որ Մեսսին չի աշխատում, բայց նրա հնարավորությունները ավելի բնական են և տրված են Աստծո կողմից: Ռոնալդուն շատ է աշխատել և շատ ուժեր է ծախսել, որպեսզի դառնա աստղ, — Անրիի խոսքերն է մեջբերում BBC-ն:
|