Բարսելոնան առաջարկ է կատարել Վալենսիային Ժերեմի Մատյեի տրանսֆերի համար:
Կատալոնական ակումբը որոշել է գործարքի մեջ ներառել թիմի կիսապաշտպան Իբրահիմ Աֆֆելայի տրանսֆերը և վճարել ևս 15 մլն եվրո գումար:
Ինչպես հայտնվում էր ավելի վաղ, Վալենսիան ցանկանում էր պաշտպանի համար ստանալ 20 մլն եվրո: Ինքը` Մատյեն պատրաստ է տեղափոխության: Երեքշաբթի օրը նա հրաժարվել է մարզվել Վալենսիայի կազմում իսկ հետո հրաժարվել է խաղալ ընկերական հանդիպման ժամանակ:
|