Բարսելոնայի ղեկավարությունը 23-ամյա Բոյան Կրկիչին մինչև ուրբաթ օրը մտածելու ժամանակ է տվել, հայտնում է El Mundo Deportivo-ն։
Այժմ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական Սթոք Սիթի ակումբը։ Ավելի վաղ հայտնվում էր,որ հետաքրքրություն կա նաև Դեպորտիվոյի կաղմից, բայց իսպանական ակումբը Կրկիչին պատրաստ չէ գնել և ցանկանում է ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Բոյանը վարձավճարով անցկացրեց Այաքսում, սակայն վերադառնալով Բարսելոնա՝ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հասկացնել տվեց, որ ապագա հույսեր չունի ֆուտբոլիստի հետ կապված։
|