Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Միլիտոն նշել է, որ հիասթափված է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեզի որակազրկման պատճառով: Միլիտոն խոստովանել է, որ Սուարեզը իրեն գեղեցիկ չպահեց, բայց ՖԻՖԱ-յի որոշումը շատ խիստ էր:
— Ցավալի է, որ Սուարեզը չկարողացավ խաղալ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում իր պահվածքի պատճառով: Ցավոք, Բարսելոնան չի կարող ուրուգվայցուն ներկայացնել երկրպագուներին ՖԻՖԱ-յի պատժի պատճառով: Նա իրեն գեղեցիկ չպահեց կծելով Ջորջո Կյելլինիին, բայց կարծում եմ որ նրա պատիժը շատ խիստ էր: Չորս ամիսը շատ շատ է ,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
|