Բարսելոնայի կիսապաշտպան Իբրահիմ Աֆֆելայի գործակալ Ռոբ Յանսենը հերքել է այն լուրերը, ըստ որոնց ֆուտբոլիստը խաղալու է հոլանդական Ֆեյենորդում:
— Իբրահիմը չի վերադառնալու Հոլանդիա: Նա դա հասկացնել է տվել: Այնպես որ, այդ մասին խոսել պետք չէ, — Յանսենի խոսքերն է մեջբերում Voetbal Primeur-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Աֆֆելայը ընդամենը 2 հանդիպում է անցկացրել Բարսելոնայի կազմում:
|