Արգենտինայի հավաքականի երկրպագուները թիմի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյին ճանաչել են որպես թիմի լավագույն ֆուտբոլիստ:
Լավագույնի կոչման համար Մասկերանոյից բացի պայքարում էին Սերխիո Ռոմերոն, Անխել Դի Մարիան, Գոնսալո Հիգուաինը և Լեո Մեսսին: Հաղթողը` Մասկերանոն ստացել է 42 015 ձայն:
Հիշեցնենք, որ արդեն ավարտված Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը դարձավ փոխչեմպիոն, չեմպիոնի տիտղոսը զիջելով Գերմանիայի հավաքականին:
|