Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը համեմատել է Լուիս Սուարեսին և Էրիկ Կանտոնային, հաղորդում է Sky Sports-ը:
- Կանտոնայի և Սուարեսի մեջ ես երկու մեծ ֆուտբոլիստների եմ տեսնում: Այո, Լուիսն իրեն մի քանի բան է թույլ տալիս, որն արդարացում չունի, սակայն այդպիսի դեպքեր լինում են:
Սուարեսն ընդունել է իր սխալը և ներողություն է խնդրել: Նա հասկանում է, թե ինչ է արել, այդ իսկ պատճառով ներողություն է խնդրել և խոստացել, որ չի կրնկնի իր սխալը:
Կանտոնան լեգենդ է: Դա վերաբերում է նաև Սուարեսին: Նա մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է:
«Լիվերպուլը» մոտ էր հաջողությանը: Միշտ էլ ցավոտ է, երբ այդպիսի ֆուտբոլիստները լքում են թիմը,- հայտարարել է Բեքհեմը:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողը տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»:
|