Կատալոնական «Բարսելոնան» ստիպված է եղել հետաձգել Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի շնորհանդեսը, հաղորդում է RAC 1-ը:
Նշվում էր, որ վերջինիս շնորհանդեսը տեղի էր ունենալու հուլիսի 16-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում, սակայն այդ ամենին խանգարում է ՖԻՖԱ-ի պատիժը:
Համաձայն ՖԻՖԱ-ի պատժի` Սուարեսը մոտ չորս ամիս չի կարող առնչվել ֆուտբոլի հետ:
|