Բարտոմեու․ Թիմի նորեկների թիվը կախված է Խավիի որոշումից
«Բարսելոնան» շարունակում է փնտրել նոր ֆուտբոլիստների։ Դրա մասին է նշել կատալոնական ակումբի տնօրեն Խոսեպ Մարիա Բարտոմեուն։ Իսկ նորեկների թիվը կախված է Խավի Էրնանդեսի կայացրած որոշումից
— Մեզ ամենաքիչը պետք է մեկ պաշտպան, ով կփոխարինի Կարլես Պույոլին, ով այժմ թիմի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետայի օգնականն է։ Պաշտպանությունում, կարծում եմ կունենանք մեկ կամ երկու նորեկ։ Նորեկների թիվը կախված է Խավիի որոշումից։Տեսնենք, ցանկանում է նա մնալ թե ոչ։ Նա ունի իրավունք իր ապագայի մասին մտածելու և մենք ուրախ կլինենք օգնել նրան , — Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
|