Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իսաակ Կուենկան կարիերան կշարունակի «Դեպորտիվոյում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Լա-Կորունայի ակումբը մեկամյա պայմանագիր է կնքել 23-ամյա հարձակվողի հետ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» խզել էր վերջինիս պայմանագիրը, այդ իսկ պատճառով Կուենկան «Դեպորտիվո» տեղափոխվեց անվճար:
Հավելենք, որ «Բարսելոնայի» 24-ամյա կիսապաշտպան Ջոնաթան դոս Սանթոսը տեղափոխվելու է «Վիլյառեալ»: Նշվում է, որ «Բարսելոնան» այս վաճառքից կստանա 2մլն եվրո:
|