Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հուսով է, որ Խավիեր Մասկերանոն և Լիոնել Մեսսին կարող են աշխարհի չեմպիոն դառնալ Արգենտինայի հավաքականի կազմում:
«Աշխարհի ընթացիկ առաջնությանն Արգենտինայի հավաքականը մշտապես քննադատության է ենթարկվում: 4 տարի առաջ մենք նույն իրավիճակում էինք:
Այն ժամանակ բոլորն ասում էին, որ մենք դժվարությամբ ենք միավորներ վաստակում և չենք կարող հաղթել: Այնուամենայնիվ, պատմությունը գրվեց` տիտղոսը նվաճեց հենց Իսպանիայի ընտրանին:
Մինչև տիտղոս նվաճելը մեկ քայլ է մնում կատարել: Երբ զգում ես, որ կարող ես չեմպիոն դառնալ, ուժերդ կրկնապատկվում են:
Երջանիկ կլինեմ, եթե Մեսսին և Մասկերանոն աշխարհի չեմպիոն դառնան»,- EMD-ը մեջբերում է Չավիի խոսքերը:
|