| Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը մեկնաբանել է Ուրուգվայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» ապագա հարձակվող Լուիս Սուարեսի արարքը: Հիշեցնենք, որ Սուարեսն Իտալիա – Ուրուգվայ խաղում կծել է մրցակցի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսն ու որակազրկվել 4 ամսով: «Հասկանում եմ Սուարեսին: Այդ պահին նրա արյունը եռում էր երակներում: Երբեմն չես կարողանում քեզ կառավարել այդ պահերին»,- հայտարարել է Թայսոնը: Հիշեցնենք, որ Թայսոնն իր կարիերայում ևս որակազրկվել է նման պահվածքի արդյունքում: Նա կծել էր Էվանդեր Հոլիֆիլդի ականջը: |