ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել մերժել բողոքարկումը` Ուրուգավայի հավաքականի և, ամենայն հավանականությամբ, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման կապակցությամբ:
Բողոքարկման կոմիտեն հաստատել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի` հունիսի 25-ին կայացրած որոշումը: Ինչպես հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը, որոշակի պայմաններ պահպանելու դեպքում հնարավոր կլինի դիմել Լոզանայի մարզական դատարան:
Հիշեցնենք, որ Սուարեսին արգելել են 4 ամիսների ընթացքում որևէ առնչություն ունենալ ֆուտբոլային միջոցառումների հետ կամ մարզադաշտեր այցելել:
|