Կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը» վերջնական համաձայնության են հասել հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Goal.com-ը։
«Կապտանռնագույններն» Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի համար 88 միլիոն եվրո կվճարեն։
Ավելի վաղ տեղեկութուն էր տարածվել, ըստ որի` գործարքը պետք է ձևակերպվի առաջիկա 48 ժամերի ընթացքում։
Այժմ կատալոնացիներին մնում է սպասել Սուարեսի բուժզննման պատասխանին, որը նա կանցնի Ուրուգվայում` «Բարսելոնայի» բժիշկների ներկայությամբ։
Հիշեցնենք, որ Սուարեսը մինչև հոկտեմբեր իրավունք չունի խաղալ ֆուտբոլ, քանի որ Մունդիալի խմբային փուլի Իտալիայի հետ խաղում Ջորջիո Կիելինին կծելու համար ՖԻՖԱ–ի կողմից չորս ամսով որակազրկվել է։
«Բարսելոնան» ցանկացել է օգտվել այդ հանգամանքից և նվազեցնել 27–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը, սակայն «Լիվերպուլը» զիջումների չի գնացել։
Mundo Deportivo-ն նշում է, որ Սուարեսի շնորհանդեսը տեղի կունենա չորեքշաբթի օրը:
|