Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը Իսպանիա կվերադառնա օգոստոսի 5-ին:
Կատալոնական ակումբի բժիշկները օրերս մեկնել են Բրազիլիա, որտեղ ստուգել են խաղացողի մարզավիճակը:
ԱԱ-2014-ի ¼ եզրափակչում Կոլումբիայի հավաքականի հետ խաղում ստացած վնասվածքի ապաքինումը Նեյմարի կխլի մոտ երկու ամիս: Հաղորդվում է, որ բուժման վերջին փուլը նա անցկացնելու է Կատալոնիայում:
|