| Իսպանական տարբեր խանութներում հայտնվել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեզի մարզաշապիկները, հայտնում է Mundo Deportivo-ն: Մարզաշապիկների վրա նշված է 9 համարը, որով թիմում նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Ալեքսիս Սանչեսը։ Նշենք, որ Ալեքսիսը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն։ |