Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Րիո Ֆերդինանդը խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիի մասին։
— Մեսսին իսկական հանճար է։ Նրա նման ֆուտբոլիստները շատ քիչ են։ Նա կարողանում է կատարել այնպիսի փոխանցումներ, ինչպիսին կարողանում են միայն Սքոուլզը, Պիրլոն և Խավին։ Նա կարողանում է գոլեր խփել այնպես, ինչպես ոչ ոք այս աշխարհում, ինչպես նաև տիրապետում է հրաշալի դրիբլինգի, — գրել է անգլիացին թվիթթերի իր միկրոբլոգում։
|