Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հնարավորություն ունի խաղալու Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակչում։ Նեյմարի նախկին թիմի` «Սանթոսի» բժիշկներն ու ֆիզիոթերապևտները, ովքեր ֆուտբոլիստին այցելել են հիվանդանոցում,ասել են, որ նա կարող է խաղալ ցավազրկողների ազդեցությամբ:
Սակայն, այդ դեպքում բրազիլացին կարող է խորացնել վնասվածքը և բաց թողնել սպասվածից ավելի երկար ժամանակ, քանի որ ցավազրկողները ոչ մի կերպ չեն ազդում վնասվածքի ապաքինման վրա:
Ֆուտբոլիստն ու նրա ընտանիքը պատրաստ են քննարկել նման դեղամիջոցների ազդեցությամբ հուլիսի 13-ին եզրափակչում խաղալու հնարավորությունը, եթե Բրազիլիայի ազգային թիմը կարողանա կիսաեզրափակչում հաղթել Գերմանիայի ընտրանուն:
|