Գերմանիայի հավաքականի պաշտպան Ֆիլիպ Լահմը ցավում է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարի չի կարողանա օգնել իր թիմին Գերմանիայի դեմ խաղում։
— Ցավում եմ, որ Նեյմարը չի կարող խաղալ։ Բաց թողնել տնային Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը, դա մեծ հարված է։ Մենք սովոր ենք խաղալ ուժեղ մրցակիցների դեմ, այդ իսկ պատճառով լավ կլիներ, եթե Նեյմարը խաղար, — 30-ամյա գերմանացու խոսքերն է մեջբերում Goal-ը։
|