| ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ Լուիս Սուարեզը չի կարող մարզվել իր թիմի հետ որակազրկման 4 ամիսների ընթացքում։ Այսօր ՖԻՖԱ-յի կոմիտեից անդամներից մեկը` Կլաուդիո Սուլսերը հայտարարել է, որ Սուարեզը կարող է մարզվել թիմի հետ, սակայն ՖԻՖԱ-ն ընդգծել է, որ այդ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Սուարեզի որակազրկման վերաբերյալ։ |