Անհայտ անձիք կոտրել են Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիի Բուենոս Այրեսում տեղադրված արձանը, հաղորդում է Marca-ն։ Արձանը տեղադրված էր Ռեկոլետա մարզում, և ֆուտբոլիստը այդ արձանում ներկայացված է այնպես, ինչպես նա սովորաբար տոնում է գոլերը, երկու ցուցամատները վերև բարձրացրած։
Նշենք, որ Մեսսիի արձանի կողքին տեղադրված են Արգենտինայի հավաքականի երկու լեգենդների Մարադոնայի և Բատիստուայի արձանները, որոնք անվնաս են մնացել։
|