«Բարսելոնայի» կիսպաշտպան Խավին, ով հայտարարել էր թիմից հեռանալու մասին, կարող է կարիերան շարունակել «Լեխվիայում»։
Քաթարյան ակումբը, ում ղեկին կանգնած է Միքայել Լաուդրուպը, ցանկանում է իր կազմում տեսնել փորձառու ֆուտբոլիստին։ Այժմ դանիացի մարզիչը ցանկանում է թիմ հրավիրել շատ հայտնի ֆուտբոլիստների, որոնցից մեկը Խավին է, հաղորդում է Marca-ն։
Նշենք, որ Խավիի նկատմամբ հետաքրքրություն էին դրսևորում «Ալ Արաբի» և «Նյու Յորք Սիթի» ակումբները։
|