Անգլիացի ֆուտբոլիստ Ջոուի Բարտոնը արագ ապաքինում է ցանկացել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, ով վնասվածք ստացավ Աշխարհի 2014 թվականի առաջնության Կոլումբիայի դեմ խաղում։
— Ինչքան էլ ես Նեյմարին համարում եմ գերգնահատված, միևնույնն է ցավում եմ նրա համար։
— Միշտ էլ ցավոտ է, երբ հասկանում ես, որ ինչ որ տխմարի սխալի պատճառով դու բաց ես թողնելու Աշխարհի առաջնությունը։ Առողջություն եմ ցանկանում քեզ։
—Առանց նրա բրազիլական հարձակման գծում ոչ ոք չմնաց։ Գերմանիան պետք է հաղթի — գրել է Բարտոնը իր թվիթթերյան միկրոբլոգում։
|