Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հավաքականում անցկացրած խաղերի թվով հավասարվեց Դիեգո Մարադոնային, հաղորդում է Спорт-Экспресс-ը:
ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի Բելգիայի հավաքկանի դեմ հանդիպումը «Բարսելոնայի» հարձակվողի համար 91-րդն է ազգային հավաքականի մարզաշապիկով: Սակայն 27-ամյա Մեսսիի արդյունավետությունն ավելի բարձր է, քան Մարադոնայինը: Մեսսին մեկ խաղում խփում է միջինը 0.47 գոլ, իսկ Մարադոնան` 0.37:
Ընդհանուր առմամբ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականում խփել է 42 գոլ, իսկ Մարադոնան` 34:
|