Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով այլևս չի խաղա աշխարհի առաջնությունում, համարում է, որ իր թիմն ի վիճակի դառնալ աշխարհի չեմպիոն:
- Ինձ զրկեցին աշխարհի առաջնության եզրափակիչում պայքարելու հնարավորությունից,- Նեյմարի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:
- Սակայն չեմպիոն դառնալու երազանքն առաջվա պես ինձ հետ է: Մնում է երկու խաղ և ես համոզված եմ, որ իմ ընկերներն ամեն ինչ կանեն, որպեսզի տիրեն Աշխարհի գավաթին:
|