Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականի նկատմամաշբ տարած հաղթանակից հետո գովել է արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսիին:
- Մեսսին հաջող հանդիպում անցկացրեց,- Սաբելյայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
- Թեկուզ և նա գոլ չխփեց, սակայն հիանալի էր սկսում գրոհները, լավ էր ազատվում իրեն հսկող ֆուտբոլիստներից և ճշգրիտ փոխանցումներ էր կատարում:
Խաղում կարևոր են ոչ միայն գոլերը: Տրամադրության տակ Մեսսի պես ֆուտբոլիստ ունենալը նման է անապատում մի կում ջրի:
|