ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն քննարկում է Կոլումբիայի ազգային հավաքականի և «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգային պատժելու տարբերակը, հաղորդում է ITV-ն:
Հուլիսի 4-ին կայացած Բրազիլիա – Կոլումբիա (2:1) ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղի վերջնամասում Սունիգան ծնկով հարվածել էր Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, ով ստացել էր գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստի կոտրվածք:
Կոլումբացին չէր պատժվել այդ խախտման համար, իսկ Նեյմարը բաց է թողնելու Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մնացած հատվածը:
|