«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին առողջություն է մաղթել իր թիմակից Նեյմարին, ով վնասվածք էր ստացել Աշխարհի 2014 թվականի առաջնության 1/4 եզրափակչի Կոլումբիայի դեմ խաղում։
Հիշեցնենք, որ Նեյմարը ոտքով իր մեջքին հարված էր ստացել կոլումբիացի պաշտպան Խուան Կամիլո Սունիգայից, որի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնության հետագա մասը։
— Նեյմար, ընկերս, կարծում եմ, որ շուտ կառողջանաս, — գրել է Մեսսին ֆեյսբուքի իր էջում։
|