Բելգիայի հավաքականի պաշտպան Դանիել վան Բյույտենը կիսվել է Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Արգենտինայի դեմ հանդիպման սպասելիոնքերով։
«Անկասկած, խոսքը գնում է Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին։ Նրա դեմ խաղալը մեծ մոտիվացիա է։ Բայց արգենտինացիների կազմում, բացի Մեսսիից կան այլ ֆուտբոլիստներ, որոնք աչքի են ընկնում։
Ես կարող եմ նշել նրանցից Անխել դի Մարիային, Գոնսալո Հիգուաինին և Էսեկիել Լավեսսիին։ Այնպես, որ նրանք շատ ուժեղ հարձակման գիծ ունեն։ Այդ իսկ պատճառով պետք չէ կենտրոնանալ Մեսսիի վրա» ,- վան Բյույտենի խոսքերն է մեջբերում tz-ը։
|