Իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսն առաջարկ է ստացել չորս ակումբներից, հաղորդում է TV3-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստին գնելու համար առաջին թեկնածուն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է:
Վալդեսը կարող է անվճար տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», քանի որ հանդիսանում է ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վալդեսը բուժզննում էր անցել «Մոնակոյում», սակայն ֆրանսիական ակումբի ղեկավարության որոշմամբ` ֆուտբոլիստը պայմանագիր չի կնքել թիմի հետ:
|