Կատալոնական Mundo Deportivo-ն հաստատել է, որ անգլիական «Լիվերպուլի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն իր կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում:
Հաղորդվում է, որ կողմերը համաձայնության են եկել: Նշվում է, որ Սուարեսի պայմանագրի մեջ ներառվել է միանգամից երեք հրաժարագնի կետ:
Առաջինը` ԱՊԼ-ի թիմերի համար, իսկ երկրորդը` «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Արսենալի» համար:
Ֆուտբոլիստի պայմանագրի երրորդ կետում հրաժարագինը կազմում է մոտ 70 մլն ֆունտ (88 մլն եվրո):
Սկզբում «կարմիրները» «Բարսելոնայից» պահանջում էին հենց այդ գումարը, սակայն արդյունքում «Լիվերպուլը» համաձայնեց վաճառել Սուարեսին ավելի քիչ գումարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսի տրանսֆերը «Բարսելոնայի» համար կարժենա մոտ 79,2 մլն եվրո:
|