Բժիշկ Ռոդրիգո Լասմարը հայտարարել է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը որոշ ժամանակ չպետք է քայլի, հաղորդում է Reuters-ը:
- Ցավոք սրտի, Նեյմարն այլևս չի խաղա «Մունդիալ-2014»-ում: Վնասվածքն այնքան լուրջ չէ, որ Նեյմարը վիրահատության ենթարկվի: Որոշ ժամանակ նա չպետք է քայլի, որպեսզի ողնաշարը վերականգնվի,- հայտարարել է Լասմարը:
|