Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը Կոլումբիայի ազգային հավաքականի դեմ խաղի վերջնամասում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-ից 6 շաբաթ, հաղորդում է AS-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը մրցակցի ֆուտբոլիստ Խուան Կամիլո Սյունիգայի հետ բախումից հետո խաղադաշտից հեռացվեց պատգարակով:
Նախնական բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Նեյմարը վնասել է երրորդ միջողնային ողը: Ֆուտբոլիստի կարիերային վտանգ չի սպառնում:
Հաղորդվում է, որ վնասվածքի ապաքինման համար ֆուտբոլիստից կպահանջվի մոտ 4-ից 6 շաբաթ:
|