«Վալենսիայի» նախագահ Ամադեո Սալվոն հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում բաց թողնել Ժերեմի Մատյեին, եթե վերջինիս համար «Բարսելոնան» չվճարի ֆուտբոլիստի հրաժարագինը, հաղորդում է Inside spanish football-ը:
- Ներկա պահին Մատյեն «Վալենսիայի» ֆուտբոլիստ է և կլքի թիմն այն ժամանակ, երբ իրեն գնող ցանկացող թիմը չվճարի նրա հրաժարագինը:
Նա մեր թիմի ավագներից մեկն է և կարևոր ֆուտբոլիստ է «Վալենսիայի» համար,- հայտարարել է «Վալենսիայի» նախագահը:
Հիշեցնենք, որ Մատյեի հրաժարագինը կազմում է 20 մլն եվրո:
|