Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին պատրաստվում է Կոլումբիայի դեմ խաղում խաղադաշտ դուրս բերել Մայկոնին Դանի Ալվեսի փոխարեն։
Սկոլարին, ամենայն հավանականությամբ, դժգոհ է թիմի պաշտպան Դանի Ալվեսի խաղից։ Վերջինիս, ամենայն հավանականությամբ, հավաքականի կազմում կփոխարինի Դուգլաս Մայկոնը։
Այսօրվա մարզման ժամանակ Մայկոնը խաղացել է այն ֆուտբոլիստների հետ, ովքեր պետք է դուրս գան Կոլումբիայի դեմ մեկնարկային րոպեներից։
Հիշեցնենք, որ Սկոլարին դժգոհ էր նաև Ալվեսի հոգեբանական վիճակից, ով շատ էմոցիոնալ էր իրեն պահում Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ։Արդյուքնում Սկոլարին խնդրել է հոգեբան Ռեժինու Բրանդաոյին աշխատել բրազիլացու հետ։
|