Լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆֆը Cope ալիքի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի նշանակմանը և կոչ է արել չիդեալականացնել Մադրիդի «Ռեալի» խաղը:
Մարզչի մասին
-Մարտինոն արեց այն, ինչ կարող էր: Նա ինձ հաճելի մարդ թվաց, և կարծես ֆուտբոլիստներն էլ գոհ էին: Ինչ վերաբերվում է աշխատանքի մեթոդներին՝ ինձ համար դժվար է կարծիք հայտնել այդ մասին:
Լուիս Էնրիկեն պարզ և աշխատասեր մարդ է: Հուսով եմ, նրան կբավականացնի քաջությունը և վճռականությունը որոշումներ կայացնելու համար ժամանակ:
Մեսսիի մասին
-Ակնհայտ է, որ Լեոն «Բարսայի» առանցքային խաղացողն է: Հենց այդ պատճառով, երբ ինչ-որ բան չի ստացվում, երկրպագուներիը սուլում են առաջին հերթին նրա ուղղությամբ:
Նա արդեն 27 տարեկան է, իսկ դա այն տարիքն է, երբ կյանքը փոխվում է: Նա այլևս երեխա չէ, ով պարզապես ֆուտբոլ է խաղում: Նա չափահաս է և պետք է աշխատի ակումբի համար:
Կարծում եմ` սխալ է թիմի անհաջողության մեջ մեղադրել միայն Մեսսիին: Այս մրցաշրջանում նա շատ վնասվածքներ ստացավ, իսկ խաղընկերները միշտ չէ, որ բարձունքում էին:
Խավիի մասին
- Խավին հրաշալի ֆուտբոլիստ է, ով ընդունակ է միայնակ որոշել ոչ միայն դրվագի, այլև խաղի արդյունքը: Կապտանռնագույնների համար նա անփոխարինելի է: Ֆուտբոլ խաղում են ոչ միայն ոտքերով, այլև գլխով: Այո, տարիքի հետ ոտքերը նույնը չեն մնում, բայց գլուխը միշտ աշխատում է: Ես առանց որևէ կասկածի կթողնեի նրան թիմում առնվազն ևս մեկ մրցաշրջան:
«Բարսելոնայի» ղեկավարության մասին
-Ես նրանց հետ ոչ մի հարաբերություն չունեմ: Մենք կարճ ժամանակով հանդիպեցինք Պույոլի հրաժեշտի երեկույթի ժամանակ, բայց ինձ այնտեղ հրավիրել էր Կառլեսը:
Մադրիդի «Ռեալի» մասին
-Մադրիդցիները չեն կարող բողոքել ճակատագրից. այս մրցաշրջանում նրանց բախտը բերեց: Գերմանացիների դեմ խաղերում չի կարելի հանգստանալ նույնիսկ վերջին հինգ րոպեների ընթացքում, քանի որ նրանք կարող են գոլեր խփել: Ես չեմ կարող եզրահանգումներ անել և անվանել «արքայական ակումբը» լավագույնը Եվրոպայում՝ ընդամենը մեկ խաղի արդյունքում:
Աշխարհի առաջնության մասին
- Հոլանդացիների թիմն այս մրցաշարում շատ լավն է, բայց նաև երիտասարդ, տեսնենք կդիմանան նրանց նյարդերը, թե ոչ: Մրցաշարի ֆավորիտներից մեկը, բնականաբար, համարվում է Բրազիլիան: Առաջին հերթին տանը նույնիսկ պատերն են օգնում, իսկ երկրորդ` հիշեք Կոնֆեդերացիաների Գավաթի արդյունքները:
|