«Արսենալը» պաշտոնական առաջարկով դիմել է «Բարսելոնային» Ալեքսիս Սանչեսի հարցով, փոխանցում է Goal.com-ը։
Լոնդոնցիները պատրաստ են կատալոնական ակումբի հարձակվողի համար 40 մլն եվրո:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Սանչեսին դիտարկում է որպես թիմի տրանսֆերային նպատակ։
Մոտակա օրերի ընթացքում ֆրանսիացի մասնագետը կհանդիպի ֆուտբոլիստի գործակալի հետ, որպեսզի համաձայնեցնի ֆուտբոլիստի պայմանագրի կետերը։
Հաղորդվում է, որ «Բարսելոնային» բավարարում են առաջարկվող գումարը, որը կօգտագործեն այլ տրանսֆերների վրա։
|