Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Հենկ տեն Կատեն հայտարարել է, որ անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է օգնություն ստանալ «կապտանռնագույն» ակումբից, հաղորդում է La Xarxa-ն:
- Սուարեսն օգնության կարիք ունի: Նրա մոտ խնդիրներ կան: Լուիսն ընտանիքի մարդ է: Նա պետք է հասկանա, թե ինչն է կարելի անել, և ինչը` ոչ: Ժամանակ առ ժամանակ նա կորցնում է իր գլուխը: Այդպիսի բան չի կարելի անել:
«Բարսելոնայում» կա այնպիսի մարդ, ով կկարողանա նրան օգնել: Նա Իմմա Պույիգն է` թիմի հոգեբանը, ով աշխատել է մեզ հետ:
Նա կկարողանա օգնել Լուիսին: Չեմ ասում, որ Սուարեսը պարտավոր է աշխատել նրա հետ, պարզապես փորձում եմ գտնել Լուիսի խնդրի որոշումը,- հայտարարել է Կատեն:
|