Իտալական «Ֆիորենտինայի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն «Մունդիալ-2014»-ից հետո կարող է տեղափոխվել Եվրոպական գրանդ ակումբ, հաղորդում է Eurosport-ը:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան», որը Կուադրադոյի դիմաց առաջարկել էր 30 մլն եվրո:
Transfer Sources գործակալությունը հայտարարել է, որ ֆուտբոլիստին պաշտոնական առաջարկություն է արել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նշվում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է 40 մլն եվրո:
|