Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին խոսել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասին։
Պենտակամպեոնների գլխավոր մարզիչը կարծում է, որ Ռոնալդուն ավելի լավը չէ քան Նեյմարը։
— Մրցակիցները Նեյմարին միշտ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում։ Ես 2004-ին գլխավորում էի Պորտուգալիայի հավաքականը և Ռոնալդուի հետ այդպես էին վարվում։ Ես սովոր եմ դրան։ Ռոնալդուի նկատմամբ միշտ եղել է ավելի մեծ ուշադրություն մրցակցի կողմից։
Հիշում եմ մեկ հանդիպում, երբ 5 րոպե խաղի մեկնարկից հետո նրա հետ այնքան կոպիտ էին խաղացել, որ նա երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ գլխացավով։ Նեյմարի հետ հենց այդպես են վերաբերվում, — Սկոլարիի խոսքերն են մեջբերում Goal-ը։
|