Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան, 2002 թվականի Աշխարհի չեմպիոն Ռոբերտո Կարլոսը խոսել է Նեյմարի մասին:
«Այս թիմում միայն Նեյմարն է՞։ Իհարկե ո՛չ։ Բրազիլիայի հավաքականում շատ են վառ անհատականությունները։ Այժմ եկել է Նեյմարի ժամանակը, բայց ասել, որ Նեյմարը Բրազիլիայի հավաքականի ընդգծված առաջատարն է, ես չեմ կարող։
Դա անարդար կլինի մյուսների նկատմամբ։ Օրինակ հենց Ժուլիո Սեզարը փրկեց Բրազիլիայի հավաքականին 1/8 եզրափակչում», — բրազիլացու խոսքերն է մեջբերում SportBox-ը։
|