| «Բարսելոնայի» պաշտպան Ադրիանո Կորրեյան շատ է հիասթափվել, երբ իմացել է, որ Բրազիլիայի հավաքականի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին նրան չի հրավիրել հավաքական։ Չնայած, ֆուտբոլիստը չի կորցրել իր ոգևորությունը և պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի կարողանա մասնակցել հաջորդ մունդիալին։ «Իհարկե, ես շատ հիասթափվեցի, երբ իմացա, որ չեմ խաղալու հավաքականի կազմում։ Ես մրցաշրջանի ընթացքում շատ էի աշխատել, որպեսզի արժանանամ այդ պատվին։ Պետք է ասեմ, որ ես ամենասկզբից էլ վերապահումով եմ մոտեցել Սկոլարիին։ Բայց աշխատելու եմ, որպեսզի մասնակցեմ հաջորդ Աշխարհի առաջնությանը։», — բրազիլացու խոսքերն է մեջբերում Sport-ը։ |