Լեգենդար իտալացի պաշտպան Ալեսսանդրո Նեստան ասել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին գերազանցում է «Ռեալում» իր կոլեգային` Քրիշտիանու Ռոնալդուին։
«Ես մեկ մրցաշրջանի ընթացքում 4 անգամ խաղացել եմ Մեսսիի դեմ։ Ես այնքան էլ լավ չխաղացի, և դրա հետ միասին բավականաչափ ծեր էի։
Նրա մեջ կա ինչ որ առանձնահատուկ բան, որը չկա սովորական ֆուտբոլիստների մեջ։ Քրիշտիանու Ռոնալդուն նույնպես մեծագույն չեմպիոն է, բայց Մեսսին առանձնահատուկ է, նա ամենադժվար մրցակիցն է պաշտպանների համար։
Մեսսին կարող է 10 հնարք կատարել մեկ վայրկյանում, և դրա դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել», - Նեստայի խոսքերն է մեջբերում fan.football.sony.net-ը։
|