| Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով ճանաչվել էր Արգենտինա - Շվեյցարիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, կիսվել է իր տպավորություններով: - Կարծում եմ, որ խաղը ստացվեց: Պահեր ունեցանք, պարզապես շվեյցարացիները շատ լավ էին պաշտպանվում:  - Վերջում թվում էր, որ բոլորը համաձայն էին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին: - Ոչ, այդ իսկ պատճառով կարողացանք գործը չհասցնել այդ հարվածաշարին: Երկրորդ խաղակեսն էր և ես մտածեցի. համաձայն եմ ամեն ինչի, միայն ոչ այդ հարվածաշարը: Դա խաղարկության պես մի բան է և չես կարող ասել, թե ինչ կլինի: - Արգենտինան Բրազիլիայում չեմպիոնական խաղ ցուցադրո՞ւմ է: - Ինձ համար այս հարցը շատ բարդ էր: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անում ենք և փորձում ենք հարձակվել: Դուք նույնպես տեսնում եք, որ այս մրցաշարում հանդիպումների մեծ մասը ավելացված ժամանակ է ունենում: Մենք հաղթեցինք, իսկ դա ամենակարևորն է «Մունդիալներում»: Հուսով եմ` այսպես կլինի նաև հաջորդ խաղում: |