Այսօր Կատալոնական «Բարսելոնան» կսկսի բանակցություններ վարել անգլիական «Լիվերպուլի» հետ, հաղորդում է The Telegraph-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը Յան Էյրի գլխավորությամբ համաձայնվել է Լոնդոնում հանդիպել «կապտանռնագույնների» տեխնիկական տնօրեն Ռաուլ Սանլյեխիի հետ:
Ըստ աղբյուրի` «Լիվերպուլը» չի պատրաստվում վաճառել Լուիս Սուարեսի տրանսֆերային իրավունքները 70-80 մլն ֆունտից պակաս, սակայն վերջիններս ակտիվորեն հետաքրքրված են բանակցող կողմի թիմի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի ծառայություններով:
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, «Բարսելոնան» գործարքի մեջ կընդգրկի Ալեքսիս Սանչեսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուարեսը «Բարսելոնայում» կստանա տարեկան 8-10 մլն եվրո:
|