«Լիվերպուլի» նախկին սպորտային տնօրեն Դամյեն Կոմոլլին համոզված է, որ Լուիս Սուարեզը ամեն ինչ կանի, որպեսզի այս ամառ հայտնվի իսպանական Լա Լիգայում, հայտնում է Tribalfootball-ը:
- Երբ ես Լիվերպուլում էի, Լուիսը ինձ ասաց, որ իր երազանքն է մի օր խաղալ Իսպանիայում, ավելի կոնկրետ «Ռեալում» կամ «Բարսելոնայում»: Նրա կնոջ ընտանիքը ապրում է Իսպանիայում, դրա համար էլ նա հաճախ է ընտանիքով մեկնում Բարսելոնա, երբ ունի ազատ մի քանի օրեր: Ինչպես նաև նա Բարսելոնայում ունի առանձնատուն:
Ես միշտ մտածում ու Քեննի Դալգլիշին ասում էի, որ եթե իսպանական երկու գրանդներից ինչ որ մեկը փորձի ձեռք բերել Սուարեզին, ապա «Լիվերպուլի» համար դժվար կլինի մերժել առաջարկը։», — ասել է Կոմոլլին։
|