Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Շվեյցարիայի դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:
- Չգիտեմ, թե արդյո՞ք արժանի էի խաղի լավագույն ֆուտբոլիստ դառնալուն: Կարևորն այն է, որ մենք պայքարի մեջ ենք:
Մենք սպասում ու սպասում էինք: «Մունդիալ-2014»-ում հեշտ մրցակիցներ չեն լինում: Մեծ թիմեր են պայքարից դուրս եկել,- հայտարարել է Մեսսին:
|