Կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը ցանկանում է մնալ թիմում, հաղորդում է sport.es-ը:
25-ամյա հարձակվողը ցանկանում է իր ուժերը փորձել նաև Լուիս Էնրիկեի գլխավորությամբ:
Ալեքսիսի գործակալը` Ֆերնանդո Ֆելիսևիչը ցանկանում է համոզել Սանչեսին փոխել ակումբը, քանի որ վերջինս լավ առաջարկներ ունի այլ ակումբներից:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը թիմը լքելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»: «Զինագործների» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Բրազիլիայում հետևում էր Սանչեսի խաղին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» Սանչեսի համար պատրաստ էր վճարել 32 մլն ֆունտ:
|